HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ մինչ օրս Հայաստանն ու Ամերիկան իրավական փոխօգնության պայմանագիր չունեն

Վերջին 20 տարում Հայաստանից սկիզբ առած արտագաղթը օտարերկրյա պետությունների հետ նոր իրավահարաբերություններ կարգավորելու անհրաժեշտություն առաջացրեց:

Օտարերկրյա պետությունների դատական ակտերը կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն համապատասխան պետության հետ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերի առկայության դեպքում: Առնվազն ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, որտեղ վերջին տարիներին մինչեւ 1 մլն հայաստանցի է բնակություն հաստատել, խնդրո առարկան կարգավորող պայմանագիր չի կնքվել, հետեւաբար, ԱՄՆ դատարանների կայացրած դատական ակտերը ՀՀ տարածքում չեն կարող ճանաչվել:

Երկու պետությունները այս հարցում փոխադարձաբար մեղադրում են միմյանց, իսկ իրավաբանական շրջանակը իրավական փոխօգնության պայմանագրեր չկնքելու պատճառ է համարում նաեւ աղմկահարույց քրեական գործերից հայաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների այդ կերպ զերծ պահելը: Արդյունքում, անպաշտպան են այն քաղաքացիները, ովքեր նման պայմանագրերի բացակայության պայմաններում չեն կարող պաշտպանել իրենց իրավուքները:

««Հետքի» սրահում» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում են միջազային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական հանձնարարությունների բաժնի պետ Արմենուհի Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter