HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորը խնդրում է հնարավորություն տալ երիտասարդ ջութակահարին մասնակցելու միջազգային մրցույթին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղարկել է նամակ, որում անդրադարձել է ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հարցին: Մանակում ասվում է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

«Առավոտ» օրաթերթից ու սոցիալական ցանցերի քննարկումներից տեղեկացա, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում և Բելգիայի թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում սովորող, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը չի կարող մասնակցել հունիսի 13-ին Ռուսաստանում կայանալիք Չայկովսկու անվան հեղինակավոր միջազգային մրցույթին, որովհետև պարզվել է, որ նա Հայաստանի կողմից գտնվում է հետախուզման մեջ:

Ինչպես երևում է թերթում տպագրված երիտասարդի կենսագրականից, նա տաղանդավոր ջութակահար է, ում Բելգիայի թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում վստահել են Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած «Piatti» ջութակը:

Ավելի քան համոզված եմ, որ «Առավոտ» օրաթերթի 10.06.2011 թվակիր նամակում կարդացել և արդեն միջոցներ եք ձեռնարկել նամակի հեղինակի` Հրաչյա Ավանեսյանի ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակի խնդրանքին:

Վստահ եմ, որ Ձեր արագ և ճկուն որոշումների կայացման արդյունքում, մեր տաղանդավոր հայրենակցին պատիվ կտրվի հունիսի 13-ին Ռուսաստանում կայանալիք Չայկովսկու անվան հեղինակավոր միջազգային մրցութում ներկայացնելու Հայաստանը:

Շնորհակալությամբ և բարի լուրի ակնկալիքով`

Անահիտ Բախշյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր»

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
Կեցցե պատգամավորը,բայց ես էլ էի«մի բան» ասել բնօրինակը © ԼրագիրՀրատարակված է Հունիս 10, 2011 ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՏԱՂԱՆԴԻՆ Արձագանք Հայ ջութակահարն օգնություն է հայցում հոդվածին Հարգելի lragir.am: Հիացած եմ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի անցած ստեղծագործ ուղիով: Մեծն Սեւակի պես կուզեմ ասել` խնդրելով պահանջում եմ, պահանջելով խնդրում հայաստանյան համապատասխան պետական այրերին` Տեր կանգնեք տաղանդին եւ հասկացեք վերջապես՝ եթե աշխարհին ուզում եք ինչ որ բանով զարմացնել, դա մշակույթն է, այն էլ եկած դարերի խորքից եւ ոչ այսօրեական արտադրության արդյունք: Գալով այն բանին,որ երիտասարդ տաղանդավոր ջութակահարը «խնդրանքով նամակներ եմ գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա», ասեմ՝ զարմանալու պատճառ չիք, քանզի «Նախագահի դուռը փակ է, բոլորը գնացել են ֆրոնտ»: Սեփական փորձից եմ ասում: Ով առարկի՝ «մի պարկ»նամակներ ցույց կտամ: Ու կփոշմանի... Հաջողություն քեզ, Հրաչյա Ավանեսյան եւ հանձինս քեզ թող փողփողա Եռագույնը Չայկովսկու անվան Միջազգային մրցույթում (մինչ այսօր միակ հաջող մասնակիցը Ռուբեն Ահարոնյանն է, որ գրավել է այդ մրցույթում պատվավոր երկրորդ տեղը: Հավատացնում եմ՝ արժանի էր ավելիին, բայց դե ազգանվան վերջին երեք տառերը...): Հաջողությունների մաղթանքով՝ Նուբար Ասլանյան, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter