HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են ինքնաթիռում

Հոկտեմբերի 29-30-ը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում էր: Հայաստան վերադառնալիս, երբ  Հովիկ Աբրահամյանն ու պատվիրակության այլ պատգամավորներ ինքնաթիռում զբաղեցրել են իրենց տեղերը, ինքնաթիռի սրահ է մտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ԱԺ նախագահի կողքին նստած պատգամավոր Արտակ Զաքարյանը, հարգելով երկրորդ նախագահին, զիջել է իր տեղը եւ նա նստել է Հովիկ Աբրահամյանի կողքին: Այս մասին ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց ԱԺ նախագահը:

«Այո, մենք վերադարձել ենք նույն ինքնաթիռով: Դե, ինքնաթիռում նստում են, չեն կանգնում, նստած էինք, ներս մտավ պարոն Քոչարյանը, Ատակ Զաքարյանը զիջեց իր տեղը, եւ Ռոբերտ Քոչարյանը նստեց իմ կողքին: Խոսել ենք Չեխիայի այցի մասին եւ քաղաքական հարց չի քննարկվել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ, Հովիկ Աբրահամյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Որեւէ պայմանավորվածություն չի եղել: Կարծում եմ՝ լավ ձեւաչափ էլ չէ ինքնաթիռում պայմանավորվել ու հանդիպելը»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter