HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը մասնակցել է «Հանրային երկխոսություն եւ համայնքային զարգացում» համաժողովի բացմանը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց «Հանրային երկխոսություն եւ համայնքային զարգացում» խորագրով համաժողովի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով:

Համաժողովի նպատակն է ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության քառամյա ծրագրի միջանկյալ արդյունքները:

Պետական կառավարման, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մարզպետների, ծրագրում ընդգրկված 43 համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների մասնակցությամբ կքննարկվեն համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանը, տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացման հետագա զարգացման ազգային ռազմավարությանը, հանրային-մասնավոր ոլորտների համագործակցությանը, համայնքի զարգացման ապահովման գործում արտաքին ռեսուրսների ներգրավմանը վերաբերող հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter