Դանակահարություն քոլեջի մոտ
Նախօրեին՝ ժամը 13:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Հայկազ Գ.-ն: Ըստ հարազատի հայտարարության՝ նրան դանակահարել են թեթև արդյունաբերական քոլեջի մոտ:
Էրեբունու բաժնի ծառայողները նույն օրը՝ ժամը 22:15-ին, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Զավեն Մ.-ին: Պարզվել է, որ նա է դանակահարել Հայկազ Գ.-ին:
«Զավեն Մ.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել