Սերժ Սարգսյանն ընդունել է Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով խորհրդարանականներին՝ հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարանների միջև ակտիվացող համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը, որը կխթանի քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացումը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այսօր կայացած 8-րդ նիստում քննարկված հարցերի շրջանակը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ` հանդիպման մասնակիցները հատկապես կարևորել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ԼՂՀ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների համակարգումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել