ԼՂՀ վարչապետը հանդիպել է ուսանողներին
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ` համալսարանի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Կ. Ներսիսյանի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել 2012-2017թթ. կառավարության գործունեության ծրագրին: Ա. Հարությունյանը անդրադարձել է ծրագրում ներառված այն 4 կարևորագույն ուղղություններին, որոնց շնորհիվ առաջիկա 5 տարիներին պլանավորվում է ՀՆԱ-ի 9-11, ներդրումների ծավալի` տարեկան 10-15 տոկոս աճ: Զարգացման բարձր ցուցանիշներ են ակնկալվում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Նախատեսվում են ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, հինգ հազարից ավելի աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի մակարդակի կրկնակի ավելացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 10-12 տոկոս տարեկան աճ և այլն:
Տնտեսությամբ կայուն զարգացումը, Ա. Հարությունյանի փաստարկմամբ, կհանգեցնի հանրապետության ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և անվտանգության հուսալի ապահովման:
Հանդիպման վերջում վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել