Սեյրան Օհանյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ: Այս մասին ասել է ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում:
Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուց հետո առաջին անգամ պաշտպանության նախարարություն այցելած Ռայներ Մորելին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Բարձր գնահատելով հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի դինամիկ զարգանալ:
Դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար` նշելով, որ գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ և պատրաստ է շարունակել ու զարգացնել ինչպես բազմաբնույթ երկկողմ փոխգործակցությունը, այնպես էլ հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել