Շաբաթօրյակ` կմաքրվեն հայտարարությունները, պաստառներն ու կոչերը
Միացի՛ր
Նոյեմբերի 3-ին և 10-ին` ժամը 09:30-ից մինչև 13:00-ը, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը «Երևանը մեր տունն է» շարունակական ծրագրի շրջանակներում իրականացնում է շաբաթօրյակ, որի ընթացքում պատերից, ծառերից և սյուներից կմաքրվեն հայտարարությունները, պաստառներն ու կոչերը:
Ծրագրի նպատակն է կոչ անել հասարակությանը մաքուր պահել մեր քաղաքը, մասնավորապես ծրագրում ներգրավված երիտասարդների օրինակով, հորդորել մեր համաքաղաքացիներին հայտարարությունները և գովազդային պաստառները փակցնել համապատասխան ցուցատախտակների վրա` չփչացնելով քաղաքի արտաքին տեսքը:
Ծրագիրն իրականցվելու է Երևանի տասը վարչական շրջաններում:
Նոյեմբերի 3-ին` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Ավան, իսկ նոյեմբերի 10-ին` Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում:
Շաբաթօրյակին մասնակից կազմակերպություններ`
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդ
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդ
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ
«Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ
«Սերունդների համերաշխություն» ԵՀԿ
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Երիտասարդական ակումբների դաշնություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդ
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպություն
«Անկախության սերունդ» ԵՀԿ
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդ
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդ
«Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն» ՀԿ
«Նախնյաց հետքերով» ՄՀԿ
«Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել