
Ծեր կինը թոշակ չի ստանում, որովհետև անձնագիր չունի
75-ամյա Զեմֆիրա Աղաջանյանը, ով ժամանակին ունեցել է տուն, հարազատներ, այժմ զրկված է այդ ամենից: 2005 թվականից նա իրավունք ուներ եթե ոչ հաշմանդամության, ապա գոնե ծերության թոշակ ստանալ, սակայն անձը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով զրկված է նաև թոշակից:
Վերջին մի քանի տարիներին նա բնակություն է հաստատել Էրեբունի համայնքում՝ Նոր Արեշի 29-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Նրա մասին հնարավորության սահմաններում հոգ են տանում հարևանները, սակայն նրանցից ոմանց արդեն սկսել է տհաճություն պատճառել Զեմֆիրա Աղաջանյանի՝ ծեր, անօգնական, հիվանդ կնոջ հարևանությունը:
Սուսաննա Տեր-Սահակյանը պարբերաբար այցելում է Զեմֆիրա Աղաջանյանին և խնամում, նույնիսկ փաստաբան է վարձել՝ վերջինիս փաստաթղթերը արխիվից հանելու և հետագայում թոշակով ապահովելու համար: Սուսաննայի խոսքով, երբ ինքը ծեր կնոջ ձեռքը բռնած տարել է անձնագրային բաժին, իրենց արհամարհական վերաբերմունք են ցույց տվել և նույնիսկ չեն փորձել որևէ կերպ աջակցել: Թաղապետարանի սոցապ բաժնում արխիվից գտել են 1937 թվականին ծնված Զեմֆիրա Սուրենի Աղաջանյանի հիվանդության պատմությունը և խոստացել այն տրամադրել փաստաբանի հարցմամբ:
![]() |
![]() |
«Զեմֆիռայի հանդեպ հոգատարությունս պայմանավորված է նաև այն բանով, որ նա իր դժբախտության մեջ չի զլանում հոգ տանել խնամքի կարիք ունեցող կենդանիներին՝ բակի շներին և կատուներին, որոնց հետ միասին ապրում է իր փոքրիկ վագոն-տնակում,- ասում է Սուսաննա Տեր-Սահակյանը և հավելում,- այն վագոն-տնակը, որտեղ ապրում է այժմ Զեմֆիրան, արդեն փտել է և հնարավոր է՝ հարևանների բողոքների պատճառով այն տեղահանեն. արդյունքում կինն իր ծերության վերջին օրերը կանցկացնի փողոցում»:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել