HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը մասնակցել է «Նայիր աշխարհին իմ գույներով» ցուցահանդեսի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի՝ «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։

Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա և կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։

Շրջելով ցուցասրահում և ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր և երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը և այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։

Անուշը, ի նշան երախտիքի,  իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երևանի քաղաքապետին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter