HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարությունը կողմ է, որ երիտասարդ ջութակահարը մասնակցի միջազգային մրցույթին

Նախարարությունը պարզաբանումը

Մամուլում և Facebook սոցիալական ցանցում օրերս հնչեցված Հայաստանի քաղաքացի (մշտական բնակության վայրը` Բելգիա), ջութակահար Հրաչյա Ավանեսյանի` Մոսկվա քաղաքում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային մրցույթին մասնակցելու խնդրի առնչությամբ հայտնում ենք, որ տաղանդաշատ երիտասարդ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (ծնվել է 1986 թ. Գյումրիում, ավարտել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և 16 տարեկան հասակում ծնողների հետ մշտական բնակության է մեկնել Բելգիա) այս տարիների ընթացքում իր զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդրի վերաբերյալ երբևէ չի դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը:

Այդուհանդերձ, ներկայում բարձրաձայնված հարցի առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներն` ապահովելու Հ. Ավանեսյանի մասնակցությունը Չայկովսկու անվան մրցույթին:

Մեկնաբանություններ (2)

telayan.harutyun
Երբ խոսք է գնում համազգային արժեքի մասին, առավել եւս եթե այն ճանաչում ունի միջազգային մասշտաբով, բնական է ակնկալել մեր մշակույթի նախարարության նախաձեռնող գործնեությունը.. Եւ այս տեսակետից, հնչած արդարացումը, թե ծնողների կողմից դիմում չի եղել, անընդունելի է: Ուր մնաց լոզունգը:
Նուբար Ասլանյան
բնօրինակը © ԼրագիրՀրատարակված է Հունիս 10, 2011 ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՏԱՂԱՆԴԻՆ Արձագանք Հայ ջութակահարն օգնություն է հայցում հոդվածին Կեցցե պատգամավորը,բայց ես էլ էի «մի բան»ասել՝ Հարգելի lragir.am: Հիացած եմ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի անցած ստեղծագործ ուղիով: Մեծն Սեւակի պես կուզեմ ասել` խնդրելով պահանջում եմ, պահանջելով խնդրում հայաստանյան համապատասխան պետական այրերին` Տեր կանգնեք տաղանդին եւ հասկացեք վերջապես՝ եթե աշխարհին ուզում եք ինչ որ բանով զարմացնել, դա մշակույթն է, այն էլ եկած դարերի խորքից եւ ոչ այսօրեական արտադրության արդյունք: Գալով այն բանին,որ երիտասարդ տաղանդավոր ջութակահարը «խնդրանքով նամակներ եմ գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա», ասեմ՝ զարմանալու պատճառ չիք, քանզի «Նախագահի դուռը փակ է, բոլորը գնացել են ֆրոնտ»: Սեփական փորձից եմ ասում: Ով առարկի՝ «մի պարկ»նամակներ ցույց կտամ: Ու կփոշմանի... Հաջողություն քեզ, Հրաչյա Ավանեսյան եւ հանձինս քեզ թող փողփողա Եռագույնը Չայկովսկու անվան Միջազգային մրցույթում (մինչ այսօր միակ հաջող մասնակիցը Ռուբեն Ահարոնյանն է, որ գրավել է այդ մրցույթում պատվավոր երկրորդ տեղը: Հավատացնում եմ՝ արժանի էր ավելիին, բայց դե ազգանվան վերջին երեք տառերը...): Հաջողությունների մաղթանքով՝ Նուբար Ասլանյան, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter