Հովիկ Աբրահամյանին ընտրեցին շտաբի ղեկավար
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, որը ղեկավարում էր կուսակցության եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ նիստում անդրադարձ է եղել նաեւ 2013թ-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին:
Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ իր նախընտրական շտաբի ղեկավարը լինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են քվեարկել նախագահի առաջարկին եւ ԱԺ նախագահին ընտրել շտաբի ղեկավար:
Ըստ Է. Շարմազանովի՝ նիստում քննարկվել է նաեւ դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարի կազմակերպման եւ պատվիրակությունների ընտրության հարցեր:
Հիշեցնենք, որ համագումարում ՀՀԿ-ն պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրելու Սերժ Սարգսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել