«Հրապարակ». հակառակ կուրատոր Գրիշայի հավաստիացումների
Երեկ երեկոյան «Հրապարակի» խմբագրությունը դարձյալ ահազանգ ստացավ, որ նախօրեին կովի անկման դեպք է տեղի ունեցել Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում:
Սա նշանակում է, որ, հակառակ գյուղատնտեսության փոխնախարար, անասունների գծով կուրատոր Գրիշա Բաղյանի հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգավորված է՝ հիվանդությունը կանխված է, իսկ անասունները՝ պատվաստված, դարձյալ շարունակվում է սիբիրախտի պատճառով կովերի անկումը: Բարեբախտաբար, սրան զուգահեռ չկան նոր վարակված մարդիկ:
Ավելին, առողջապահության նախարարությունից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ այս պահին ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրախտով վարակված հիվանդ չկա, բոլորը դուրս են գրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել