«Հայկական ժամանակ». տուն կգնա ու էլի կասեն՝ ախպեր, մի բան արա...
Նախօրեին «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի Արտաշատի մասնաճյուղը պայթեցնելու մասին սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով ձերբակալված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակվել՝ երեկ «ՀԺ» թղթակցին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից։
Տղամարդը սպառնացել է բանկը պայթեցնել այն պատճառով, որ այդտեղից վերցրած վարկերը չի կարողանում մարել։ Այն գյուղացիները, ումից բանկը ներկայումս այդ վարկը գանձում է, Սիմոնյանին միշտ հորդորել են. «Ախպեր մի բան արա, մենք էլ կսնանկանանք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել