HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». նախատել է Ուրիխանյանին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նախատել է ԲՀԿ խոսնակին, որ նա 2013 թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է, որպեսզի անգամ նորմալ բաճկոն գնեն։

Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի վրա, որ Ուրիխանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել ճշտել, թե ինչպես են ծախսվել ԱԺ-ին հատկացված գումարները, քանի որ ԱԺ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Բացի այդ, ԲՀԿ առաջնորդն Ուրիխանյանին հիշեցրել է. «Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես»:

Փորձեցինք լուրը ճշտել Ուրիխանյանից, որը պարզաբանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես մեծ գումարներ չեմ ստանում եւ ընդհանրապես վարձատրվում եմ պետության կողմից իմ պատգամավորական գործունեության համար: Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար: Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter