HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». որոշել են

«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ երեկ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանդիպել է ՀՀԿ վերնախավին, որի ժամանակ վերջնականապես կարգավորվել են իր ապագայի հետ կապված հարցերը:

Սուրեն Խաչատրյանը ՀՀԿ-ին հավաստիացրել է, որ գալիք նախագահական ընտրություններին իր իմացած տեխնոլոգիաներին համապատասխան ՀՀԿ-ի համար մեծ թվով ձայներ կապահովի: Ըստ նույն լուրերի՝ Խաչատրյանին ասել են, որ նա կշարունակի զբաղեցնել Սյունյաց մարզպետի պաշտոնը, միայն թե պետք է խոստանա, որ ընտրությունների նախաշեմին մեծ բախումների ու տարաձայնությունների նոր ալիք չի բարձրացնի մարզում ընդգծված մյուս քաղաքական թիմերի հետ:

Ասում են՝ երեկ երեկոյան մարզպետը Գորիսի ռեստորաններից մեկում հավաքել է մարզի դպրոցի տնօրեններին, մշակույթի գործիչներին, ինչպես նաեւ մարզում հայտնի այլ հեղինակավոր դեմքերի ու հրահանգել է, որ նրանք երկուշաբթի օրվանից սկսած պետք է լծվեն ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու գործին:

Մեկնաբանություններ (1)

ԳԱԼՈՒՍՏ
ՏԵՍՆԵՍ ՍՅՈՒՆԻՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲ ԿՊՐԾՆԻ ԷՍ ՄԱՐԴՈՒՑ ? ՄԻԱԿ ԲԱՆԻՑ ՈՐ ԳԼՈՒԽ Է ՀԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾԵԼՆ Է ՈՒ ԿՆԻԿ ԾԵԾԵԼԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter