HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրական ստեղծագործությունների մրցույթ՝ ազատագրված տարածքի մասին

«Արցախակերտում» նախաձեռնությունն ու «Կամք» հասարակական կազմակերպությունը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ՝ «Ազատագրված հայրենիքն իմ հոգու հայելիով» խորագրով:

Նպատակն է, գրական գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթի միջոցով խթանելով ստեղծագործողներին, գրել տալ ազատագրված հայրենիքի թեմայով՝ այդ ստեղծագործությունների տարածման շնորհիվ հասարակության գիտակցության մեջ ամրապնդել ազատագրված հայրենիքի հետ զգայական ու գիտակցական կապը:

Չափանիշեր՝

  • Բոլոր հաստատվող աշխատանքները պետք է լինեն ազատագրված տարածքի թեմատիկայով՝ առանց ոճային, ժամանակային կամ չսահմանված այլ սահմանափակումների:
  • Չափածո գործերը կարող են լինել մինչև հազար բառ, իսկ արձակ գործերը՝ մինչև երեք հազար բառ: Բառերի քանակը ազդեցություն չի ունենալու գնահատականի վրա, եթե այն տեղավորվում է վերոնշյալ սահմաններում:
  • Աշխատանքների լեզուն հայերենն է:
  • Մեկ հեղինակը կարող է հաստատել առավելագույնը չորս ստեղծագործություն՝ երկուական չափածոյից և արձակից:

Աշխատանքները պետք է հաստատվեն մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ [email protected] էլ.հասցեին ուղարկելու միջոցով: Կից պետք է նշված լինեն հեղինակի/հեղինակների անուն-ազգանունը, էլ.հասցեն, հեռախոսահամարը և ծննդյան տարեթիվը:

Ստեղծագործություններն ընդունելուց հետո մինչև դեկտեմբերի 16-ը ժյուրին («Գրական թերթի» խմբագիր, գրող Կարինե Խոդիկյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան և հրապարակախոս ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյան) կգնահատի աշխատանքները, որին զուգահեռ ընթերցողների համար բաց քվեարկություն կկազմակերպվի ծրագրի բլոգում, և ժյուրիի ու ընթերցողների գնահատականների համագումարով կորոշվեն վեց հաղթողները (երեքական հաղթող երկու անվանացանկում՝ չափածո և արձակ):

Առաջին մրցանակակիրներին կտրվեն 30.000-ական դրամ, երկրորդներին՝ 20.000-ական դրամ, իսկ երրորդներին՝ 10.000-ական դրամ մրցանակներ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կտպագրվեն «Գրական թերթում»:

Դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին բոլոր հաստատված ստեղծագործությունները տպագրվելու են հատուկ ժողովածուով, որը նախատեսվում է տարածել ՀՀ և ԼՂՀ գրադարաններին, դպրոցներին, համալսարաններին և այլ կառույցների: Բոլոր ստեղծագործությունները դրվելու են նաև ծրագրի բլոգում և «Արցախակերտում» նախաձեռնության կայքում:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ.հասցեին:

Մեկնաբանություններ (2)

Լիլիա
Եթե մեռնե՜լ … Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝ Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛, Այնքա՜ն արդար, խղճիս ձայնին մի՛շտ ունկնդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից … Եթե մեռնե՜լ … Թող սպանվե՛մ, թող կործանվե՛մ Այնպես ապրած և բան արած, Որ նորածին մանուկների տեսքով նորից վերածնվեմ՝ Իմ անունո՛վ կնքեն նրանց … Եթե գամվել՝ փարոսի՜ պես, Արնաքամվել՝ հերոսի՜ պես, Ու քրքրվել՝ դրոշի՜ պես …
Լուսինե
Համոզված ենք, որ թե Կ. Խոդիկյանը, և թե Արքմենիկը շատ կողմնապահ մարդիկ են: Հատկապես Խոդիկյանը գրական թերթը դարձրեց իր մոտիկների պրոպագանդման վայր, և այս մրցույթում նույնպես չի կարող լինել անկեղծություն ոչ դիպուկ ընտրված ժյուրիի պատճառով: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter