HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղագործության ոլորտի 4-րդ` «Առանց փողկապների» հանդիպմանը քննարկվեցին առաջնահերթ խնդիրներ

Նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում արդեն չորրոդ անգամ մեկնարկեց Հայաստանի դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» հանդիպումը: Արդեն ավանդույթ դարձած այս երկօրյա հանդիպումը հիանալի հնարավորություն է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների համար ՀՀ կառավարության և պետական ոլորտի պաշտոնյաների հետ ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Չնայած նախորդ հանդիպումից ի վեր իրականացված մի շարք միջոցառումների, ոլորտի գերակա խնդիրը շարունակում է մնալ տեղական ընկերությունների արտադրությունը ՊԱԳ պահանջներին համապատասխանեցնելու հարցը: Խնդրի առաջնայնությանն անդրադարձան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը իրենց ողջույնի խոսքում:  Նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստը նվիրված էր դեղագործության ոլոոտի բարեփոխումներին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց դեղագործության ռազմավարության գործողությունների ծրագրի և Պատշաճ արտադրական գործունեության կանոնների ներդրման առաջընթացը, ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը դեղարտադրող ընկերություններին:

ՀՀ կառավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին ձեռնարկել համապատասխան միջոցներ 2013թ. իրենց արտադրությունում ներդնել Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ)  միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ, որը հնարավորություն կտա բարձրացնել հայկական արտադրության դեղերի մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաններում:  Մասնակիցները քննարկեցին այդ ուղղությամբ ընկերությունների կողմից նախատեսվող միջոցառումները և դրանց իրականացման առաջարկվող ժամանակացույցը: ՀՀ կառավարությունն իր հերթին մանրամասնեց իրավական բարեփոխումների իրականացման ընթացքը և հետագա քայլերը: Քննարկման առարկա դարձավ ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի վերջ:

Միջոցառման երկրորդ օրը`նոյեմբերի 4-ին, մասնակիցները կանդրադառնան ՓՄՁ ներդրումներին, կարգավորիչ գիլյոտին ծրագրին և պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների կողմից դեղերի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներին, ինչպես նաև ԴԱՆ Միության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ մշակված Մարքեթինգի էթիկայի կանոնագրքին։

Մեկնաբանություններ (2)

ԳԵՂԱՄ
ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ԴԱ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ Է,ԷՍ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՆԵ ՍՐՏԻ ԴԵՂՈՐԱՅՔԸ ԱՆՀԻՄՆ ՄԻ ԹԱՆԿԱՑՐԵՔ,,,ՎԱՂՈՒՑ ՉԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԷՍ ՀԱՐՑՈՒՄ,,,ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՖԻԿՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԸ ՈՒ ԱՌԱՋ ԳՆՈՒՄ,,,ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՎ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱ ?
GAGIK
JUR MI CECEQ ,DEXORAJQI GNER@ KARGAVOREL E PETQ VOR AMEN MI STOR ARARAC INQNAGLUX CHTANKACNI DEXORAJQ@,,,ZARMANUM EM DRA HAMAR KOCHVAC KARUJCNER@ INCHOV EN ZBAXVAC?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter