HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ծնունդով շիրակցի պատգամավորները միավորում են ուժերը Գյումրիի խնդիրների լուծման շուրջ

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հանդիպեց ծնունդով Շիրակի մարզից Աժ 5 պատգամավորների հետ: «Թեպետ նրանք 11-ն են, եթե Մհեր Շահգելդյանի հայրական կողմն էլ հաշվենք, կլինեն 12-ը,-կատակեց Սամվել Բալասանյանը,-բավական լավ մի թիմ է, մեծ ներուժ եւ ես ուզում եմ, որ նրանց հետ լինի կայուն համագործակցություն: Վստահ եմ, որ դրանից կշահի թե քաղաքը, թե մարզը»:

Քաղաքի խնդիրները համատեղ լուծելու նպատակով Սամվել Բալասանյանն առաջարկեց ներկաներին ստեղծել ապաքաղաքականացված պատգամավորների խորհուրդ, որի հիմնական նպատակն է լինելու համայնքին աջակցելը` առաջնային խնդիրների լուծման հարցում: Աժ պատգամավոր Սամվել Նիկոյանը ողջունեց նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ այն կկրի լուրջ բնույթ: Պ. Նիկոյանը նշեց, որ նոր ձեւավորվող խորհրդի համար թիվ մեկ խնդիրը լինելու է Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Մեկնաբանություններ (1)

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ
Ողբամ զքեզ, Գյումրի, որ էս բիոլոգիապես անգործները պիտի քո հարցերը լուծեն... Խոսքը Սամվել Նիկոյանի, Մկրտիչ Մինասյանի, էլի մի քանիսի մասին է: Նիկոյանը գործ անող լիներ՝ ԱԺ-ում կաներ, վարչապետի առջև դուռ բացել-փակելով չէր զբաղվի: Կամ Արտաշ Կարապետյանի աղջիկը... Ինչ լավ է, որ Մհեր Շահգելդյանը չկա: Նա անգամ ալարում է քնից 10րոպե շուտ արթնանա, ի՞նչ պիտի անի Գյումրու համար: Ալյուր էլ չկա, որ գողանա Գյորմրուց...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր