HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանումներ 18,7 մլն դոլարի մասին

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«Հարգելի գործընկերներ,  հաշվի առնելով վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչների կողմից բարձրացված հարցադրումները,  Ձեզ ենք ներկայացնում ՀՄՀ Հայաստան «Ջրից դեպի Շուկա» ծրագրի խորհրդատվական մասի իրականացրած գործունեության  ամփոփ հաշվետվությունն ու կատարած ծրագրերը:

Տեղեկանք

Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերաբերյալ

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչ /ՋԴՇ/

Համապատասխանելով Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի /ՀՄԿ/ ֆինանսավորման համար սահմանված բոլոր չափանիշներին՝ 2005 թվականին Հայաստանն ընդգրկվեց ՀՄԿ պորտֆելի երկրների շարքում: Այս քայլին հաջորդեց ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքո աշխատանքային խմբի ստեղծումը, որտեղ ներգրավված էին մասնագետներ տարբեր նախարարություններից:

Սույն աշխատանքային խումբը ՀՄԿ փորձագետների հետ միասին մեկ տարի շարունակ անցկացրեց հանրային քննարկումներ՝ ծրագրում ընդգրկվելիք ոլորտները սահմանելու համար: Քննարկումների արդյունքում ՀՄԿ ֆինանսավորման համար որպես գերակա ուղղություններ ճանաչվեցին ոռոգման ենթառուցվածքների և գյուղական ճանապարhների վերականգնում ծրագրերը:

ՀՀ կառավարության կողմից հաստատված այս ուղղությունները ներկայացվեցին ՀՄԿ տնօրենների խորհրդի հաստատմանը:
Այս գործընթացին հաջորդեց ՀՄԿ-ի կողմից համաձայնագրի պատրաստումը, որով վերջինս ՀՀ կառավարությանը տրամադրեց լրացուցիչ 32 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումար՝ Ջրից դեպի Շուկա բաղադրիչի համար՝ բացի Կառավարության կողմից նախապես հայցվող գումարի, քանի որ ի լրումն Հայաստանի կառավարության կողմից ներկայացված գերակա ուղղությունների, ՀՄԿ-ն կարևորում է նաև այս բաղադրիչի իրականացումը համաձայնագրի շրջանակներում:

ՋդՇ բաղադրիչի նպատակն էր օժանդակություն տրամադրել Հայաստանի Ջրօգտագործող ընկերություններին /ՋՕԸ/ և ՋՕԸ անդամ ֆերմերներին՝ կապ հաստատելով բարելավված ոռոգման և շահութաբեր գյուղատնտեսության միջև: ՀՄԿ-ի այս առաջարկի հիմքում ընկած է հետևալ առանցքային մոտեցումը.
• ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման արդյունքում ոռոգումը դառնում է հուսալի, ավելանում են ոռոգելի հողատարածքները և բարձրանում է գյուղատնտեսության արտադրողականությունը,
• գյուղական ճանապարհների վերականգնման արդյունքում բարելավվում է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների հասանելիությունը:

Այսուհանդերձ, ենթակառուցվածքների վերականգնմանը զուգընթաց անհրաժեշտ էր տրամադրել համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի ֆերմերները ցածրարժեք մշակաբույսերից անցում կատարեին դեպի առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը, որի շնորհիվ կբարձրանար ֆերմերների գյուղատնտեսական եկամուտը:

Արդյունքում, ֆերմերները կկարողանային ապահովել եկամուտների աճ և ՋՕԸ-ին ժամանակին վճարելով ջրի դիմաց գանձվող վճարը՝ պահպանել այն ենթակառուցվածքները, որոնք վերականգնվելու էին ՀՄԿ ֆինանսավորմամբ: Ցածրարժեք մշակաբույսեր /ցորեն, գարի, առվույտ և այլն/ աճեցնելու դեպքում ֆերմերը շատ հաճախ ի վիճակի չէր վճարել ջրի սպասարկման վճարը, և ՋՕԸ-երը ստիպված դիմում էին կառա-վարության օգնությանը:

Այսպիսով, Ջրից դեպի շուկա ծրագիրը կոչված էր օժանդակելու թե ՋՕԸ-ին և թե ֆերմերին՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ուղղութ-յուններով, ապահովելով վարկային միջոցներ, ինչպես նաև կապելով ֆերմերներին շուկային՝ հետբերքահավաքային վերամշակման և մարքեթինգի ենթաբաղադրիչի միջոցով:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչ. իրականացնող ընկերություն

ՋԴՇ ենթածրագիրն իրականացվել է «ԷյՍիԴիԱյ» Վօկա ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որում ներգրավված էին «Արկադիս Եվրոկոնսալտ» հոլանդական և «Վիստա Պլյուս» տեղական ընկերությունները: 18,7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ այս պայմանագիրը հանդիսանում է միանվագ վճարման պայմանագիր, որի տեխնիկական առաջարկը պատրաստվել և ներկայացվել է ՀՄԿ-ի կողմից դեռևս 2006 թվականին՝ նախքան ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ստեղծումը:

Այսպես, ՀՄԿ-ի կողմից անցկացվել է միջազգային մրցութային գործընթաց, որի արդյունքում 2007 թվականին հաղթող է ճանաչվել վերը նշված կոնսորցիումը՝ լավագույն տեխնիկական և ֆինանսական առաջարկ ներկայացնելու համար: ՀՄՀ-Հայաստանն ապահովել է պայմանագրի կատարումը՝ պայմանագրում սահմանված դրույթների համաձայն:

Պայմանագրի շրջանակներում կոնսորցիումն իրականացրել է հետևյալ հինգ բաղադրիչները.
o Ջրի ներտնտեսային կառավարում /ՋՆԿ/,-40%- 7,400,000 ԱՄՆ դոլար
o Անցում բարձրարժեք գյուղատնտեսությանը /ԲԱԳ/, 25% - 4,625,000 ԱՄՆ դոլար
o Հետբերքահավաքային վերամշակում և մարքեթինգ /ՀՎՄ/,20%-3,700,000 ԱՄՆ դոլար
o Խորհրդատվություն ՀՄՀ-Հայաստանի վարկատուներին և վարկառուներին, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրման համակարգի ստեղծում, 15%-2,775,000 ԱՄՆ դոլար
o Բնապահպանություն և շրջակա միջավայրի պահպանում:

Ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում կազմակերպությունն ուսուցանել է Ջրօգտագործող ընկերությունների /ՋՕԸ/ անդամ 81 709 ֆերմերների: Վերապատրաստման դասընթացներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության տասը մարզերի 430 համայնքներում: Վերապատրաստման դասընթացը բաղկացած էր 2 հիմնական թեմաներից՝ Ջրի ներտնտեսային կառավարում եւ Բարձրարժեք գյուղատնտեսություն:

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՋդՇ ենթածրագրի վարկային բաղադրիչի վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ հասցեագրվել են նշված թեմաներին առնչվող բնապահպանական խնդիրներ: Բոլոր թեմաների վերաբերյալ մշակվել են ուսուցողական ձեռնարկներ, բուկլետներ եւ տեղեկատվական թերթիկներ: Դասընթացի տևողությունը 4 օր էր, որից 3 օրն անց էր կացվում լսարանային պարապմունքների տեսքով, իսկ մեկ օրը գործնական այցելություն էր ՋդՇ ենթածրագրի շրջանակներում հիմնադրված ցուցադրական տեղամասեր:

Կոնսորցիումի գլխավոր գործընկեր «ԷյՍիԴիԱյ Վօկա» ամերիկյան ընկերության միջազգային փորձագետների աջակցությամբ ապահովվել են տեխնոլոգիական նորամուծություններ տարբեր գործողությունների միջոցով, որոնց մի մասն էին կազմում վերը նշված թվով 269 ցուցադրական տեղամասերը՝ Ջրի ներտնտեսային կառավարման տեխնոլոգիաների և Բարձարժեք գյուղա-տնտեսության բարելավումների ցուցադրման նպատակով:

Այսպես, ֆերմերների դաշտերում, տնամերձ հողակտորներում և ջերմատներում հիմնադրված տեղամասերում ցուցադրվում էին ոռոգման բարելավումներ, տեխնիկական նորարարություններ, նոր սորտերի և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրություն, ինչպես նաև լավագույն փորձ:
ՋդՇ ենթածրագրի շրջանակներում հիմնվել են նաև 12 սածիլ արտադրող կենտրոններ, որոնք տարեկան արտադրում են 6-8մլն. սածիլ, ինչը բավարար է 120 – 160 հա հողատարածքի համար:

Շարժական լաբորատորիայի հիմնումը և ոռոգման ջրի և հողի որակի անալիզի իրականացումը, ինչպես նաև հողի լազերային հարթեցուցիչի կիրառումը նույնպես խթան հանդիսացավ ջրի ներտնտեսային կառավարման բարելավման և ջրի օգտագործման արդյունավետության բարձրացման համար:
«ԷյՍիԴիԱյ Վօկա» ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որում ներգրավված էին «Արկադիս Եվրոկոնսալտ» և «Վիստա Պլյուս» կազմակերպությունները, Հայաստանի տարբեր մարզերում հիմնվել են 21 մթերման և 3 համախմբման կենտրոններ, որոնք կատարում են միջնորդի կարևոր դեր ֆերմերների և վերավաճառողի/արտահանողի միջև: 227 վերամշակող ձեռնարկություններին, ֆերմերային խմբերին և անհատ վերամշակողներին տրամադրվել է աջակցություն:

Մասնավորապես, սնունդ վերամշակող և HORECA ոլորտի (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ) 45 խոշոր ընկերությունների համար իրականացվել են սննդի անվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Չոր մթերքի որակի և քանակի բարձրացման նպատակով ավելի քան 100 փոքր և միջին արտադրողներ խորհրդատվություն են ստացել և մասնակցել են վերապատրաստման դասընթացներին: Հետբերքահավաքային տեխնոլոգիաների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել մթերման կենտրոններին արտադրանք մատակարարող մոտ 475 ֆերմերների համար: 45 ձեռնարկությունների տրամադրվել է մարքեթինգային աջակցություն:
Կոնսորցիումի կողմից նաեւ նկարահանվել են տեսանյութեր ուսուցանվող տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, որոնք նույնպես ընդգրկված էին վերապատրաստման դասընթացի ծրագրում:
Հարկ է նշել, որ ս.թ. հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի /ԱՖԾԿԿ/ կողմից, պատրաստվել է «ՀՄՀ-Հայաստան ծրագիր. քաղված դասեր և առաջարկներ» գրքույկը, որտեղ ԱՖԾԿԿ կազմում գործող ՀՄՀ-Հայաստանի աշխատանքային խմբի կողմից ՀՄԿ-ին են ներկայացվել Համաձայնագրի իրականացման հինգ տարիների ընթացքում քաղված դասերը և որոշ առաջարկներ:

ՋդՇ բաղադրիչին վերաբերող առաջարկներից մեկն է այսուհետ իրականացնել առավել թիրախավորված և փոքրաթիվ դասընթացներ ՋՆԿ և ԲԱԳ ուղղություններով, և ստեղծել մի շարք մոդելային ֆերմերային տնտեսություններ՝ համադրելով արդյունավետ բուսաբուծությունը, հուսալի ոռոգումը, բնապահպանական միջոցառումները և այլ տեխնոլոգիաներ: Նմանատիպ տնտեսությունների ստեղծումը կարող է իր հերթին խթան հանդիսանալ մյուս ֆերմերների համար և զարկ տալ գյուղատնտեսությանը:

Երկրորդ առաջարկը վերաբերում էր ՋԴՇ բաղադրիչի իրականացման պայմանագրին. առաջարկվում էր վերանայել միանվագ վճարման պայմանագրերը:

Այսպիսով, ինչ վերաբերում է Վերապատրաստումների բաղադրիչին, ապա «ԷյՍիԴիԱյ Վօկա» ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի մաս հանդիսացող «Վիստա Պլյուս» տեղական ընկերության կողմից տրամադրված ծառայությունների պայմանագրային արժեքը կազմել է 6,6 միլիոն ԱՄՆ դոլար՝ Կոնսորցիումին շնորհված 18,7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային գումարից:

Ամեն մասնակցի մեկ օրվա դասընթացի արժեքը կազմել է մոտ 6 650 ՀՀ դրամ, որը ներառում էր հետեւյալ ծախսերը. վերապատրաստողի վարձատրություն, դասընթացի կազմակերպում, տպագրական նյութեր, լսարանի նախապատրաստում, տեխնիկական ապահովում, սննդի եւ օրական 2 անգամ սուրճի ընդմիջման ապահովում, տրանսպորտային ծախսեր եւ այլն:

Ընդհանուր առմամբ ծրագրում ներգրավված են եղել 27 վերապատրաստող, 15 համակարգող, եւ 20-ից ավելի օժանդակ կազմ:

Հարկ է նշել, որ հանրապետությունում դեռեւս նկատվում է վերոհիշյալ դասընթացների պահանջարկ: Դրա վկայությունն են վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից նույն ձևաչափով իրականացված դասընթացները, որոնց մասնակցել է ավելի քան 150 ֆերմեր: Այս դեպքում վճարողը հանդիսացել է ինքը՝ ֆերմերը: Նախատեսվում է առաջիկայում նույնպես անցկացնել նմանատիպ դասընթացներ՝ համաձայն ֆերմերների կողմից ներկայացված հայտերի:

Մեկնաբանություններ (1)

karen
KCCE HAYSTANI GIUXATNTESUTIUNY....ASHXARI AMENA ZARGACAC EV AMEN ARACHADEM GIUXACINERI U FERMERNERI HET MIASIN))))))))))))))))))))))))))))))))))))) KAIFA IROQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter