Հարուցվել է քրեական գործ՝ տեղակալի աշխատավարձը հափշտակելու դեպքի առթիվ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու դեպքերի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վարդաբլուրի համայնքապետը, տեղյակ լինելով իր տեղակալի՝ 2012թ. հունվարից մինչև հուլիսն ընկած հատվածում աշխատանքից բացակայելու մասին, շահադիտական նպատակներով օրենքով սահմանված կարգով չի ձևակերպել այդ հանգամանքը:
Ավելին, կազմել է նրա աշխատանքի մեջ գտնվելու վերաբերյալ կեղծ հաշվեցուցակներ, որոնց հիման վրա կազմված աշխատավարձի ցուցակներում նրա փոխարեն ստորագրելու միջոցով ստացել է վերոհիշյալ ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի գումարները՝ առանձնապես խոշոր չափերի, և հափշտակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել