Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել Սեն Արևշատյանը
Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի խորհրդի արտահերթ հաշվետու ընտրական ժողով: Օրակարգում եղել են «Մատենադարանի» կառավարման խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության հարցերը: Կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, իսկ տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:
Կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ՝ խորհրդի նիստին մասնակցել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել