«Հրապարակ». «Ազատ դեմոկրատները» ՀՀՇ և ՀԱԿ շարքերում կրքեր է բորբոքել
«Հրապարակի» տեղեկություններով՝ ՀՀՇ մի խումբ ակտիվիստներ դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչությանը՝ կուսակցությունից դուրս գալու մասին։ Թեև ՀՀՇ նոր ղեկավարությունը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ամիսներ առաջ որոշել էր կուսակցականների վերագրանցում անել, և նրանք, ովքեր չեն վերագրանցվել, մեխանիկորեն համարվել են կուսակցության շարքերից դուրս մնացած, սակայն քանի որ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՀՀՇ և ՀԱԿ շարքերում կրքեր է բորբոքել ու մեղադրանքների տեղիք տվել, թե՝ մի կուսակցությունից դուրս չեկած, նորի մեջ են մտել, որոշել են դիմումներ ներկայացնել։
Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչիկ Քոքոբելյանը ջանք չի խնայում, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք «քանդում են» ՀՀՇ-ն, սակայն ՀՀՇ-ականները դիմել են նոր կուսակցության մեջ մտնելու խնդրանքով։ Նրանք հիմնականում նախկին ընտրություններում ընդդիմության վստահված անձինք են եղել և ձայներ ապահովել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել