Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների մասնակցությամբ նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին:
Էդգար Հովհաննիսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի նախագահի հոկտեմբերի 18-ի հրամանագրով:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկել է նաև արդարադատության, կազմակերպչական բնույթի հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել