HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրաքի հիվանդանոցները կհամագործակցեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 6-9 փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի Իրաք՝ մասնակցելու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին։

Սեպտեմբերի 4-7-ին Իրաքի կառավարության պատվիրակության կազմում Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։ Այդ ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում սեպտեմբերի 6-ին Դերենիկ Դումանյանը և Մաճիդ Համդ Ամին Ճամիլը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Նախատեսվում է, որ Բաղդադում կհստակեցվեն հուշագրով ամրագրված համագործակցության ուղղությունները։ Առանձնակի կարևորություն կտրվեն երկու երկրների հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցության խթանման, բուժման նպատակով Իրաքից Հայաստան հիվանդների ուղեգրման կազմակերպման, Հայաստանում Իրաքի բժիշկների համար կրթական ծրագրերի կազմակերպման, բժշկագիտության ոլորտում կազմակերպվող գիտաժողովներին, համաժողովներին, դասընթացներին երկու երկրների մասնագետների մասնակցության ապահովման, ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվության փոխանակման և այլ հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter