Նոյեմբերի 17-ին Երևանում կկազմակերպվի աշնանային ծառատունկ
Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Այսօր՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտումն ու ձևավորումը: Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցերի բնականոն աշխատանքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել