Երևանը պատրաստվում է ձմռանը
Ձմռան նախապատրաստական աշխատանքներին կապված՝ կարգաբերվում են մեքենամեխանիզմները, աշխատանքներ են կատարվում աղի և ավազի քանակի պահեստավորման ուղղությամբ: Այս մասին զեկուցել է կոմունալ տնտեսության վարչության պետը այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նաև մայրաքաղաքի ամանորի տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ: Կսահմանվեն անվանակարգեր լավագույն ձևավորում իրականացրած կառույցների և հասարակական օբյեկտների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել