Ինչպե՞ս են Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտպանվում մարդկանց աշխատանքային իրավունքները
«Իրականում արհմիություններն ինչով ասես չեն զբաղվում՝ բացի օրենսդրական պահանջների բավարարման հարցից: Ձմռանը արհմիությունները դուրս չեն գալիս իրենց աշխատասենյակներից, քանի որ ցուրտ է: Ամռանը՝ քանի որ շատ շոգ է: Պարզ ասած, արհմիություններն իրենց աշխատողների փողերի հաշվին մշտական հանգստի մեջ են: Կարեւոր է ընդունել, որ արհմիություններին աշխատողները չեն ընտրում, դրանք անկախ կազմակերպություններ չեն եւ չեն կատարում անկախ կառույցի իրենց գործառույթները:
Ես իհարկե կուզեի, որ իմ երկրում արհմիությունները խղճով կատարեին իրենց պարտականությունները: Ոչ մի բացատրություն չունի այն, որ մարդկանցից փող են վերցնում եւ չեն պաշտպանում նրանց իրավունքները: Ես կուզեի, որ շատ պաշտոնյաներ հասկանային, որ նրանք պետական ծառայողներ են եւ օրենքի պահանջներին առաջին հերթին իրենք պիտի հետեւեն:
«Բալախանինեֆթ» ընկերությունում մի այսպիսի զավեշտալի դեպք եղավ: Անօրինական կարգով աշխատանքից ազատված մի կնոջ հայցով դատավարության ժամանակ ընկերության՝ պատասխանողի անունից հանդես էր գալիս այդ ընկերության արհմիության նախագահը: Սա արհմիությունների անկախության բացակայության վառ ապացույց է:
Եթե գործարանի կամ ձեռնարկության բանվորը մի բան անի իր ղեկավարության կամքին հակառակ, անմիջապես կկորցնի աշխատանքը: Այս պահին արհմիությունները գոյություն ունեն այն 2%-ների հաշվին, որոնք պահվում են նավթագազային ոլորտի ձեռնարկությունների հաշվապահությունների կողմից: Արժե հարցնել, թե ի՞նչ է նա ստանում իր վճարի դիմաց: Լավագույն դեպքում՝ 5-օրյա հանգիստ Նաբրանիում (հանգստավայր Կասպից ծովի ափին - խմբ.): Ի դեպ, նման ուղեգրի, առավել եւս՝ չնչին նյութական օգնությանը ոչ բոլորն են արժանանում»:
Սա Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Ղահրամանլիի կարծիքն է իր երկրում աշխատավորների իրավունքների պաշտպանության հնարավորությունների եւ գործող արհմիությունների մասին: Նրա եւ այս ոլորտի հայաստանյան մասնագետ Էլեն Մանասերյանի հետ հարցազրույցների ամբողջական տեքստերը՝ Ռեգիոն հետազոտական կենտրոնի Հանրային երկխոսություններ կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել