
Ինչպիսին է փիղը, ինչ կառուցվածք և չափեր ունի. բլոգեր Փիղն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության»
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա.Սուքոյանի նախագահությամբ, կայացավ Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի («Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի) գործով նախնական դատական նիստը:
Այսօրվա նիստում պատասխանողի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը, ի պատասխան նախորդ նիստում հայցվորի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումին, դատարանին ներկայացրեց առարկություններ: Դրանք վերաբերում էին հայցվորի այն պնդմանը, որ «փիղ» ծածկանունով միայն հայցվորն է հանդես գալիս ՀՀ-ում, ինչի կապակցությամբ Վ.Հովսեփյանը դատարանին ներկայացրեց ինտերնետից հանած մի շարք հոդվածներ, որոնց մեջ փիղը որպես ծածկանուն չի ներկայացվում: «Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետությունում ոչ թե փիղ ծածկանունը նկատի ունեմ, այլ առհասարակ փիղ ասելով՝ չեմ հասկանում Տիգրան Քոչարյան»,- նշեց փաստաբան Վահե Հովսեփյանը:
Վ.Հովսեփյանը դատարանին ներկայացրեց Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանից վերցված, փղին բնութագրող հոդված, թե ինչպիսին է փիղը, ինչ կառուցվածք և չափեր ունի այն: Դատարանին ներկայացվեց նաև www.copypaste.am-ից վերցված «Մարդ փիղը Պակիստանում» վերտառությամբ հոդվածը: Դատավորի հարցին, թե արդյոք փաստաբանը ինտերնետից վերցված, փղին վերաբերող ամբողջ ինֆորմացիա՞ն է ուզում ներկայացնել դատարանին, փաստաբանը պատասխանեց, որ միայն որոշ մասեր, սակայն դատարանը խնդրեց ներկայացնել ամբողջ ցանկը` առանց մեկնաբանելու դրանք:
Փաստաբանը դատարանին ներկայացրեց նաև փաստաբանական ծախսերի վճարի մասին անդորագիրը՝ 300 հազար դրամի չափով:
Հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը դատարանին ներկայացրեց հայցադիմումի պատասխանին ներկայացված առարկությունները, ինչպես նաև տարբեր ինտերնետային կայքերից հանված հոդվածներ, որոնցում Տիգրան Քորչարյանը հանդես է գալիս «Փիղ» մականունով:
Այսպիսով, կողմերն անցան դատաքննության փուլ հետևյալ հաջորդականությամբ. սկզբում հայցվորը կապացուցի վիրավորանքի մասը, այնուհետև պատասխանողը պետք է ապացուցի, որ չի զրպարտել: Հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
Լուսանկարը` Տ. Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել