Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Միքայել Նարիմանյանը
Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստում բուհի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի գիտական գծով պրոռեկտո Միքայել Նարիմանյանին:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամսում բնականոն կազմակերպելու համար:
«Մեր ակնկալիքները բժշկական համալսարանից բավական մեծ են: Համալսարանը ընդգրկվել է մասնագիտական կրթության որակի միջազգային համակարգում, և բնականաբար, հսակայածավալ աշխատանք կա իրականացնելու»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել