HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՓոստը» վերաբացել է Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքները

Այսօր տեղի ունեցավ Կոտայքի մարզի Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը:

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են՝ համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի՝ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել գյուղերի բնակիչներին:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին համայնքների ղեկավարները, «ՀայՓոստ» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ աշխատակիցներ, տեղի բնակիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter