
ՀԿ-ները դեմ են իրենց գործունեությունը կարգավորող նոր հայեցակարգին
Կառավարության քննարկմանն է ներկայացվելու քաղաքացիական հասարակության զարգացման ռազմավարական նոր հայեցակարգ, որում սահմանվելու են «քաղաքացիական հասարակություն», «քաղաքացիական շարժում» հասկացությունները, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների տեղն ու դերը: Հատկանշական է, որ այս հայեցակարգով կարգավորվում են նաև քաղաքացիական հասարակության կառույցների, կուսակցությունների և պետության փոխհարաբերությունները պետության հետ:
Հայաստանում գործող համեմատաբար ազդեցիկ ՀԿ-ների ներկայացուցիչները դեմ են նման հայեցակարգի գոյությանը, քանի որ այն կարող է լրացուցիչ արգելքներ ստեղծել քաղաքացիական հասարակության կառույցների համար իրենց գործունեության ընթացքում: «Հայեցակարգով սահմանված կոնսոլիդացումը կհանգեցնի տոտալացման: Ձեռք քաշեք նման նախաձեռնություններից»,- ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
![]() |
![]() |
Ավետիք Իշխանյան | Ստեփան Դանիելյան |
Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ այսօր հրավիրված հանրային քննարկման ժամանակ հայեցակարգի գաղափարին դեմ արտահայվեցին մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ պետության և ՀԿ-ների միջև հանրօգուտ համագործակցության մասին խոսք անգամ չի կարող լինել, երբ նմանօրինակ քննարկումներում բացակայում են պետության ներկայացուցիչները:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ այս հայեցակարգը նման է օրանգուտանգի ձեռքը տրված համակարգչին, ով, չիմանալով՝ այն ինչպես կիրառել, վերջիվերջո կկոտրի մեկի գլխին:
ՀՀ հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, համոզված է, որ քաղաքացիական հասարակությանը վերաբերող նոր հայեցակարգը կառուցողական կլինի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել