HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթուղային տաքսու տնօրենն ու կարգավարը վնասվածքներ են պատճառել քաղաքացուն

Նոյեմբերի 4-ին մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում վիճաբանության ժամանակ երթուղային տաքսիներից մեկի տնօրենը ու կարգավարը հարվածել են իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Նոյեմբերի 4-ին հիշյալ երթուղու տնօրենը և կարգավարը բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter