Քարվաճառում վթարի ենթարկված զինծառայողներն ապաքինվում են
Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին՝ հերթափոխի ժամանակ, «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են:
Կրտսեր սերժանտ Արթուր Եղիազարյանը և շարքային Սանասար Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Քարվաճառում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 4 պայմանագրային զինծառայող, վիրավորվել ևս 15-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել