«Հայջրմուղկոյուղին» միտումնավոր վտանգում է կապանցիների կյանքն ու առողջությունը
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը 03.06.2011թվականին ընկերության Կապանի տեղամասում նորից հաստատեց այն փաստը, որ մոտ ապագայում Կապանի ազգաբնակչությունը որակյալ խմելու ջուր չի ունենալու: Սակայն նա հայտարարեց, որ ընկերությունը բանակցություններ է վարում ՀՀ կառավարության հետ, որպեսզի երկարացվի իրենց գործունեության պայմանագիրը:
«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ-ն 2009 թ. հունիսից ահազանգում է Կապանում խմելու ջրի աղտոտվածության վերաբերյալ: ՀԿ-ն գրություններով դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենին և ՀՀ Առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` մատնանշելով Կապան համայնքի խմելու ջրի հիմնախնդիրները: Սակայն մինչ այսօր ոչինչ չի ձեռնարկվել խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու վերաբերյալ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ անգործության հետևանքով խմելու ջրի վրա ազդում են հետևյալ գործոնները,
-խմելու ջրի համար նախատեսված կուտակման ավազանը (գլխամասը), սանիտարական գոտին կահավորված չէ ՀՀ օրենսդրությունով նախատեսված պայմաններով.
-խմելու ջրի մաքրման կայանը չի գործում, միայն քլորացվում է ջուրը.
- մինչև մաքրման կայան հասնող խողովակաշարի վրա տեղադրված են մի քանի հիդրոէլեկտրոկայաններ, որոնց շահույթի 10 տոկոսը ստանում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ` Կապանի ազգաբնակչություն կյանքի և առողջության հաշվին.
-ողովակաշարը մաշված է և ոչ պիտանի, դրա համար էլ սիստեմատիկ առաջանում են վթարներ.
Պահանջում ենք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ –ից ողջամիտ ժամկետում,
- վերադարձնել Կապան համայնքին և բնակիչներին ջրամատակարարման կառավարումը.
- փոխհատուցել բնակիչներին մատակարարված անորակ ջրի հետրանքով առաջացած առողջական և ֆինանսական վնասների դիմաց.
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից ողջամիտ ժամկետում,
- վերադարձնել Կապան համայնքին և բնակիչներին ջրամատակարարման կառավարումը.
- պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ փոխհատուցել բնակիչներին մատակարարված անորակ ջրի հետրանքով առաջացած առողջական և ֆինանսական վնասների դիմաց.
Ողջամիտ ժամկետում մեր պահանջներին լուծում չտալու դեպքում «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» ՀԿ իրավունք է վերապահում շահագրգիռ անձանց, կազմակերպությունների և Կապանի ազգաբնակչության հետ միասին իրականացնել համապատասխան գործողություններ (հանրահավաքներ, բոյկոտային ակցիաներ և դատական գործընթացներ) «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ և ՀՀ կառավարության անտարբերության դեմ:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյան
Լուսանկարը՝ «ԷկոԼուրի»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել