HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մուտքը՝ անձնագրերով

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն՝ այսուհետև կազինոների այցելուները պիտի ներկայացնեն իրենց անձնագրային տվյալները:

«ՉԻ» - Ըստ երևույթին, սրա նպատակը միայն կազինոներում շահած գումարից հարկեր գանձելը չէ: Եթե միայն դա լիներ, այդ հարկն ինչ-որ կերպ կներառվեր կազինոյի հարկերի մեջ, և գումարային առումով ոչինչ չէր փոխվի:

Նպատակներից մեկն էլ երևի այն է, որ իշխանությունները պաշտոնապես իմանան, թե ով ինչ հաճախականությամբ է այցելում կազինոներ, և հարկ եղած դեպքում կհրապարակեն այդ տվյալները՝ որպես «կոմպրոմատ» (իհարկե, «լրատվական արտահոսքերի» տեսքով): Ամեն դեպքում այս նորամածությունից հետո կազինոների այցելուների թիվը հազիվ թե ավելանա:

Եվ այնուամենայնիվ, շատ խելոք են մեր իշխանությունները: Երևի հաշվարկել են, որ նոր օրենքի ընդունումից հետո պարսիկներն էլ ավելի մեծ եռանդով կայցելեն Հայաստանի կազինոներն ու սիրով կներկայացնեն իրենց անձնագրային տվյալները: Մանավանդ որ Իրանում, եթե չենք սխալվում, կազինոներ այցելելու համար մի քանի տարի տալիս են:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
ԻՆՉՈՐ ՄԵԿԸ ԵՐԵՎԻ ՈՒԶՈՒՄ Է ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏԸ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԷՍ ԿԻՐԱՌԵԼՈՎ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter