HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». սա էր պակաս

Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է: Սա ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա, քանի որ այդ նավահանգստով է մեր երկիր հասնում ներկրվող ապրանքների մի զգալի մասը:

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «ՀԺ» թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ և այնտեղ բեռնաթափել:

Սակայն այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երևան կթանկանա մոտ 30 տոկոսով: Օրինակ՝ եթե մեկ կոնտեյները Փոթիից Երևան էր բերվում 700 դոլարով, ապա Բաթումից Երևան տեղափոխման գինը կկազմի 1100 դոլար: «Մենք արդեն առաջարկել ենք գործարարներին, որ նրանք համաձայնություն տան իրենց բեռները բեռնաթափել Բաթումում»,- ասել է պարոն Ղազարյանը:

Վեջինս «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ գործադուլը դեռ չի ազդել Հայաստան մատակարարվող առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման վրա՝ ցորեն, վառելիք և այլն: Ղազարյանը նաև զգուշավոր կանխատեսում է արել, որ գործադուլը երկար չի տևի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter