HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». զինվորը մահամերձ է, իսկ ՊՆ-ն չի օգնում

Քաղաքացի Ռոմիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր որդին՝ զորակոչիկ Արթուր Քոչարյանը, N զորամասում սույն թվականի սեպտեմբերից հիվանդացել է դեղնախտով, այնուհետև ջրծաղիկով: ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրված զինվորին զորամասում հետևողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով տեղափոխել են Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չեն տվել՝ խորհուրդ տալով շտապ տեղափոխել Մոսկվա:

Դրա համար անհրաժեշտ է 65 հազար ԱՄՆ դոլար, սակայն ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանն ու աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը զինվորի ծնողներին ասել են, թե ՊՆ-ն չի կարող ֆինանսավորել, որ զինվորը բուժում ստանա:

Ստացվում է, որ ծնողն իր առողջ զավակին ուղարկել է բանկ՝ ծառայության, սակայն զորացրվելուց մեկ ամիս առաջ ծայրահեղ ծանր վիճակում նրան տարել են հիվանդանոց՝ հրաժարվելով օգնություն ցույց տալ: Իսկ Ս.Օհանյանն ու բանակի հաշվին իրենց գոյությունը քարշ տվող մանր հայրենասերները փորձում են մեղադրել լրատվամիջոցներին՝ բանակի մասին բացասական հրապարակում անելու համար:

Մեկնաբանություններ (1)

Hay_Axchik (NeNe)
:(((((((((((((((((( mard xelagarvuma,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter