Տոնական քայլերթ ՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանշանների օրվան
Հունիսի 15-ին Երևանում կնշվի ՀՀ պետական խորհրդանշանների օրը։ Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն միջոցառումներ: Տոնակատարության առանցքային մասը տոնական քայլերթն է, որը կմեկնարկի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից։
Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ։
«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվեց 2010 թվականի հունիսի 15-ին։
ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել տոնական քայլերթին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել