«Առավոտ». «խաղաղապահների» հարցում համաձայնություն չկա
Կազանում հունիսի 25-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ խոսվում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին: Հնարավո՞ր է՝ այս փուլում այդ հարցը քննարկվի կամ համաձայնություն լինի:
«Ոչ, չեմ կարծում, որ լուծում լինի, բայց քննարկում՝ համոզված եմ: Դա շատ նուրբ հարց է եւ կարող է հանգեցնել իրավիճակի փոփոխության: Եթե համանախագահների միջեւ համաձայնություն լինի ռուսակիան զորքեր տեղակայելու շուրջ, ապա չեմ բացառում նաեւ, որ ԼՂ հարցի լուծման արհեստական արագացում լինի:
Բայց հաշվի առնելով առկա հակասությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան կտրականապես դեմ են, որ տարածաշրջանում տեղակայվեն որեւէ մեկ երկրի զորքեր, իսկ Իրանն ու ՌԴ-ն կտրուկ դեմ են ՆԱՏՕ-ի խաղաղապահներին: Հուսով եմ՝ այդ հարցում կողմերն ընդհանուր հայտարարի չեն գա»,- ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել