HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ պարզաբանումը՝ զինծառայող Արթուր Քոչարյանի բուժման վերաբերյալ

Համացանցում «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեսահոլովակում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը և նրա կինը պատմում են իրենց զինծառայող որդու հիվանդության և «ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին»:

Լիովին կիսելով ծնողների ցավն ու մտահոգությունը և ըմբռնումով մոտենալով նրանց՝ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, հուսահատ քայլերին, որով բարձրաձայնում են խնդիրը և փնտրում ելքեր՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար՝ տեղեկացնում ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր:

Ինչպես Ա. Քոչարյանի, այնպես էլ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, հոդված 33):

Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը:

Ցավոք, հայտնի դրդապատճառներով հերթական անգամ մարդկանց ցավին տրվող հնչեղությունը միտումանվոր ուղղորդվում է հասարակության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելուն:

Հարգանքներով՝
Պաշտպանության նախարարություն

Մեկնաբանություններ (1)

hasmik
հիվանդի համար ամեն րոպեն նշանակություն ունի, փոխանակ գումարը անմիջապես հատկացնեք , ուղարկեք Մոսկվա , ինչ որ լոլո եք կարդում, դուք էլ դարձաք Գալուստ Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter