
Վավերագրական լուսանկարների դասընթացներ - «Թումո», ամառ/աշուն 2012
Լուսանկարչությունը հետազոտություն է: Սառա Անջարգոլյանը և ես ուզեցել ենք ստեղծել մի ծրագիր, որը թույլ կտար ուսանողներին ուսւմնասիրել և զարգացնել իրենց անհատական մոտեցումը լուսանկարչության մեջ:
Նախ և առաջ, մեր խումբը դիտարկեց ուրիշ ժամանակակից լուսանկարիչների՝ գաղափար կազմելու համար, թե ինչն է լավ լուսանկարիչ դարձնում, և ինչպես կարող են իրենք զարգացնել իրենց սեփական լուսանկարչական մոտեցումը: Հետո ուսանողները պատկերացում կազմեցին իրենց պրոյեկտների մասին ու աշխատեցին խմբերում և անհատական, որպեսզի նկարներ ստեղծեն:
Նրանք վերցրին ֆոտոխցիկները նկարելու համար փողոցներում, իրենց տներում, նկարելով նաև իրենց ընկերներին, և հավաքեցին հարյուրավոր նկարներ: Օգտագործելով պրոֆեսիոնալ լուսանկարչական խմբագրական գործիքներ՝ ուսանողները հետո իրենց նկարները խմբագրեցին` ընտրելով որոշները: Խմբի խմբագրման դասընթացը առանձնացրեց վերջնական նկարները: Եվ վերջապես, որպես խումբ, այնքան լավ, ինչքան անհատական ջանքի միջոցով, յուրաքանչյուր ուսանող հնարեց մի ծրագիր և ցուցահանդեսում իր նկարները կախելու ձևը:
Այստեղ ցուցադրված նկարները նրանց նկարներն են, և նրանք ներկայացնում են միասնական, իմաստալից և անահատական աշխատանք:
Մենք տպավորված ենք եղել, նախ, մեր բոլոր ուսանողների ոգևորվածությամբ և ինտենսիվությամբ: Ու նաև, ինչպես կարող եք տեսնել նրանց վերջնական նկարներում, նրանց բարձր ստեղծարարությամբ և անհատականությամբ: Այստեղ չկան երկու միանման պրոյեկտներ: Կան ընտանեկան դիմանկարներ և մարդկանց ծիծաղի դիմանկարներ, կան ճարտարապետություն, կենդանիներ, քանդված շինություններ և պարզ հագնված երաժիշտներ, կա ամպերի նկարների մի շարք գիշերային երկնքում: Կան ներկան, ապագան, կա քաղաքի անկում, աղտոտվածություն և երկիմաստության պահեր և քաղաքի գույներ: Կա նկարների բազմազանություն, որը միաժամանակ անհատական և իմաստալից, խորը դիմանկար, թե ինչպես է երիտասարդ սերունդը տեսնում իրեն և այն քաղաքը, որտեղ ինքն ապրում է:
Ուշադիր նայեք նրանց: Նրանք կզարմացնեն ձեզ:
Արա Օշական և Սառա Անջարգոլյան, 2012
Շնորհակալություն Վազգեն Բրուտյանին, Սևակ, Վրեժ և Ավո Կամբուրյաններին այս ցուցահանդեսը կազմակերպելու գործում աջակցելու համար:
«Հետքը» սկսում է ներկայացնել ծրագրին մասնակացած դպրոցականների աշխատանքը:
Մարիամ Աբրահամյան, «Մարդ և բնություն»
Երեւան, 16 տարեկան, N. 46 ավագ դպրոց
«Այս ֆոտոներով փորձել եմ ցույց տալ մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ` կապը մարդու և բնության միջև: Սա շատ լուրջ թեմա եմ համարում, քանի որ բոլորիս էլ հայտնի է, թե մարդն իր գործունեության արդյունքում ինչքան վնաս է հասցնում բնությանը: Այս ֆոտոշարքով փորձել եմ ցույց տալ, որ գոյություն ունի նաև հակառակ երևույթը: Նկարելու ընթացքում նկատեցի մի անսովոր բան. բնությամբ զբաղվող մարդիկ շատ ավելի գեղեցիկ ներաշխարհ ունեն: Ավելի հեշտ էին համաձայնվում լուսանկարվել ու չէին դժգոհում»:
Մեկնաբանել