HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է ձմռան նախապատրաստական ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2012-2013 թ.թ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:

Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սան. սեկտորների և կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները:

Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել հնարավորին արագ ու արդյունավետ, որպեսզի բնակիչները այս կամ այն հարցի հետ առնչվող որևէ խնդրի չբախվեն:

Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները և դրանք բերել կազմ ու պատրաստ վիճակի՝ զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը:

Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի ևս, բացի քաղաքապետարանի և վարչական շրջանների տեխնիկական ու մարդկային ռեսուրսներից, կներգրավվեն նաև շինարարարական կազմակերպությունների ուժերը: Իսկ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները ձմռանը կաջակցեն մայթերի, այգիների ու պուրակների մաքրման գործընթացին:

Վարձակալական հիմունքներով կձևավորվեն նաև առանձին աշխատանքային խմբեր: Ամբողջ գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորված օպերատիվ շտաբը, որին հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին՝ սերտ համագործակցելով նաև «Երևան գազ», «Երևան ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ:

Վերջիններիս ղեկավարները ներկայացրել են ձմռան ամիսներին անխափան աշխատանք ապահովելու ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված և առաջիկա օրերին նախատեսվող աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը կենսապահովման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է կրթադաստիարակչական կազմակերպությունների և առողջապահական ձեռնարկությունների բնականոն աշխատանքի անխափան ապահովման վրա, հատկանշելով, որ այդ ուղղությամբ բոլոր անելիքները պետք է ավարտվեն մինչև ձյան տեղումները:

Վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել շենք շինությունների ջերմամեկուսացումը, իսկ համատիրությունների միջոցով նաև կոտրված ապակիների նորերով փոխարինումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter