HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter