
Դատվում եմ դատարանում ճիշտ ցուցմունք տալու համար (վիդեո)
Արթենյանների ընտանիքի դեմ նոր քրեական գործ է հարուցվել. Ռազմիկ Արթենյանի որդի Սևակին, նրա եղբորորդիներ Սարգիս և Զորի Արթենյաններին, Սրապիոն Արթենյանի ընկեր Արայիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս, թիվ ԱՎԴ/0023/01/11 քրեական գործով հայր և որդիներ Արթենյաններին հովանավորելու նպատակով, որպես վկա հարցաքննվելիս, հակասելով իրենց նախկին ցուցմունքին, հրաժարվել են իրենց՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքից և սուտ ցուցմունք տվել:
Նրանց հարազատների խոսքերով՝ տղաները նախաքննության ժամանակ ճնշումների են ենթարկվել, այդ իսկ պատճառով հրաժարվում են քննիչին տված ցուցմունքներից և այժմ, դատարանի դահլիճում, բոլորի ներկայությամբ պատմել են ողջ ճշմատությունը: Արդյունքում նրանց մեղադրում են սուտ ցուցմունք տալու մեջ:
Նոյեմբերի 9-ին տեղի կունենա նրանց դատը:
Արթենյանները, համաձայն չլինելով գործի նման ընթացքի հետ՝ այսօր ՀՀ նախագահի նստավայր էին գնացել՝ ներկայացնելու իրենց բողոքը:
Մեկնաբանել