HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Իրանը մեր նկատմամբ «պատժամիջոցներ» է կիրառում

Մեր հարեւան Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ընդ որում՝ չի նշել, թե որքան ժամանակ կտեւի դա: Ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու համար երեկ կառավարությունը ՀՀ արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ՝ այդ խնդրին շուտափույթ լուծում տալու համար: Իսկ մինչ այդ ՀՀ-ն շատ ապրանքատեսակներ (օրինակ՝ պոլիէթիլենային եւ պլաստմասսե տարաներ) Իրանի փոխարեն այլ երկրներից է ներկրելու, ինչը նշանակում է, որ բավական կբարձրանա ինքնարժեքը:

Հայաստանն իր չորս հարեւաններից երկուսի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ արդեն չունի հարաբերություն, եւ միայն Իրանն ու Վրաստանն են ՀՀ-ի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ: Ու հիմա առժամանակ Հայաստանը զրկվում է նաեւ այս հարեւանի հետ ապրանքաշրջանառությունից: Այս իրավիճակի հետեւանքները մեկնաբանելը թերեւս ավելորդ է: Հետաքրքիրն այն է, որ այսքանից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանի հետ հռչակած «բազմավեկտոր, ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության» շրջանակներում այս օրերին Արկտիկա կամ Անտարկտիդա է մեկնելու՝ նորանոր քաղաքական հորիզոններ բացահայտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter