HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». իշխանափոխության տարբերակը չեն հաշվել

ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ մինչեւ 2025 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի 25 տոկոսով, իսկ Ադրբեջանում, օրինակ, բնակչության թիվը կաճի 31 տոկոսով: 

«ՉԻ»- Որպես կանոն ՄԱԿ-ը նման կանխատեսումներում չի սխալվում, որովհետեւ հիմնվում է ոչ թե քարոզչական, այլ իրական տվյալների վրա: Փաստորեն, ըստ այդ տվյալների, առաջիկա 12 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 700 հազարով եւ կդառնա 2,1 միլիոն: Եթե հաշվի առնենք բնական աճը, ստացվում է, որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանից տարեկան կարտագաղթի մոտ 75 հազար մարդ (այլ կերպ ասած՝ արտագաղթի ներկա տեմպերը կպահպանվեն): 

Ի դեպ, որպեսզի իշխանական լրատվամիջոցները սա չգնահատեն որպես հակաիշխանական քարոզչություն, միանգամից տեղեկացնենք, որ տվյալ դեպքում ՄԱԿ-ը Միավորված ազգերի կազմակերպությունն է եւ ոչ թե Միավորված աշխատանքային կոսակցությունը, որն, ինչպես հայտնի է, ներկայումս ընդդիմադիր է եւ դաշնակցում է ԲՀԿ-ի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter