HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կառավարությունը պատասխանել է Եվրադատարանի հարցերին

ՀՀ կառավարությունը վերջապես ԵԴ է ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննության շրջանակում իրեն ուղղված հարցերի պատասխանները. երեկ թերթի թղթակցին հայտնել են ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի աշխատակազմից:

Այս պատասխանները Եվրադատարան պետք է ուղարկվեին դեռեւս մինչեւ սեպտեմբերի 11-ը, բայց ՀՀ կառավարությունը չէր կարողացել դա անել եւ հավելյալ ժամանակ էր խնդրել: ԵԴ-ն ժամկետը երկարացրել էր մինչեւ նոյեմբերի 5-ը: ԵԴ հարցադրումները վերաբերում էին 2008-ի նստացույցի օրերին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ազատության եւ տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը, փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած հավաքների ազատության սահմանափակմանն ու մարտի 1-ին հանրահավաքը ցրելու օրինականությանը, ինչպես նաեւ այդ օրը Տեր-Պետրոսյանի տնային կալանքին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter