Անասունի անկում` սիբիրախտից
Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզում` Իջևանից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող «Խոլարգել» կոչվող հանդամասում տեղի է ունեցել 2 խոշոր եղջերավոր անասունի անկման դեպք:
Սննդի անվտանգության տեսչության և փորձագիտական կենտրոնի աշխատակիցների կողմից կատարվել են անասունների այրում և թաղում, իսկ հանդամասում՝ ախտահանման աշխատանքներ:
Նոյեմբերի 6-ին փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անկման պատճառ է հանդիսացել «սիբիրախտ» հիվանդությունը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները:
Լուս.` Հ. Հովհաննիսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել